Թաթոյանը տեսանյութ է հրապարակել աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

աշխատանքային

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իրազեկող տեսանյութ է հրապարակել աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի:

Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է:

Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:

Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

 --00—ՄՀ