Նախօրեին բացահայտվել է հանցագործության 64 դեպք, 11-ը՝ մարմնական վնասվածք պատճառելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 11, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության և յուրացնելու կամ վատնելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ծեծի, գույքն անզգուշությամբ վնասելու, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, և ավազակային հարձակման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 2 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ