ԵԱՀԿ նախագահն առաջնահերթ է համարել ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման որոնումները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:

«Ժամանակն է մեր ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները: Ամեն ձգձգված հակամարտության հետևում կան մարդիկ, ովքեր ամենաշատն են տառապում»,- ասել է Լեհաստանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում իրենց նախագահության ընթացքում առաջնահերթ է լինելու հակամարտությունից տուժած տարածքներում հասարակություններին, մասնավորապես հատուկ ուշադրության կարիք ունեցող խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը:

Զբիգնև Ռաուն խոսել է նաև ԵԱՀԿ տարածքում փոխընկալման բարելավման ու լարվածության թուլացման անհրաժեշտության մասին: «Մենք կենտրոնանալու ենք շարունակաբար վատթարացող մթնոլորտում երկխոսության որակի բարելավման վրա»,- ասել է նա:

 --00—ՄՀ