Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս պարբերականը։

Պատրիարքը վերջին մի քանի օրերին ինքնազգացողության որոշակի խնդիրների պատճառով կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ դրական պատասխան է ստացել։

Պատրիարքը պատվաստված է կորոնավիրուսի դեմ 2 դեղաչափով։

Նշվում է, որ պատրիարքը իրեն լավ է զգում։

--00--ԱՀ