ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տռռեգտեռգ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաև ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:

Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ:

--00--ՍԳ