Թուրքիան արտոնել է «Flyone Armenia»-ին սկսել դեպի Ստամբուլ չվերթներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

թռիչք

Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը փետրվարի երկուսից սկսել Երևան - Ստամբուլ - Երևան չարթերային թռիչքներ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Թռիչքները ծրագրում ենք սկսել փետրվարի 2-ից՝ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին», ասել է նա: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեն երկու ավիաընկերությունների՝ «Flyone Armenia»-ին և թուրքական «Pegasus»-ին Երևան-Ստամբուլ թռիչքների իրականացման թույլտվություն էր տվել:

--00--ԱՀ