Գառնի գյուղի սկզբնամասում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։

Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Կ. Բաղյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գառնիի բաժանմունք։ 

--00--ԱՀ