2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տռռեգտեռգ

2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախի Հանրապետություն է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի:

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ, համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ցուցանիշն աճել է 45,6 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 89.5 տոկոսով:

--00--ՍԳ