Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց թշնամին դիմել է սադրանքի․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկրորդ եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ մեկ տարի անց թշնամին Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ դիմել է սադրանքի, որի հետևանքով նահատակվել են 2 հայորդի։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս,որ «թուրքը մնում է թուրք», իսկ կապիտուլյանտները շարունակում են «խաղաղություն» աղերսել։

Անհնար է արժանապատիվ խաղաղություն, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է կապիտուլյանտների «խունտան»։

Աստված մեր նահատակ տղերքի հոգին լուսավորի»:

--00--ԱՀ