Մաքսային գործընթացներն ու տեղեկատվության փոխանակումը կավտոմատացվի․ ՊԵԿ-ը համատեղ ծրագիր է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Վահան Բադասյանը։

«Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն՝

1․ մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը,

2․ ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը,

3․ ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը,

4․ սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը,

5․ մաքսային վարչարարության վերաբերյալ տարեկան հարցումների իրականացմանը»,-գրել է նա։

--00—ԼՄ