Երկրաշարժի պատճառով փլվել է Չինական մեծ պարսպի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 10,  24 News

պատ

 ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում փլվել Է Չինական մեծ պարսպի երկմերանոց հատվածը 6,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին այդ մասին հաղորդել Է Global Times թերթը: Հունվարի 8-ին ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Ցինհայի նահանգի Մենյուան Հուիի Ինքնավար գավառում:

Դրանից հետո իշխանությունները կազմակարպել են սեյսմիկ ակտիվությունից վնասված տարածաշրջանի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի ստուգում: Տեսուչները Չինական մեծ պարսպի փլված հատված են հայտնաբերել հարեւան Գանսուի նահանգի Շանդանի գավառում: Փլուզումը տեղի Է ունեցել երկրաշարժի Էպիկենտրոնից 114 կիլոմետր հեռավորության վրա:

Պարսպի փլված մասը կառուցվել Է Մին գահատոհմի ժամանականերում (1368 – 1644): Մասնագետներն արդեն պաշտպանական կառուցվածք են կանգնեցրել այդ հատվածում եւ ձեռնամուխ են եղել վերականգնողական աշխատանքներին: Չինական մեծ պարիսպն իրենից ներկայացնում Է մի շարք պաշտպանական կառույցներ Չինաստանի հյուսիսում եւ Մոնղոլիայի հարավում:

Չինաստանում նման պարիսպներ կառուցել են հին ժամանակներից քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանության համար: Համարվում Է, որ դրանք միասնական ամրաշինական համակարգի մեջ Է միավորել Չինաստանի առաջին կայսր Ցին Շինհուանը (259 – 210 թթ. մ.թ.ա.): Պարսպի ամենաերկար եւ բոլորից ավելի լավ պահպանված մասը կառուցվել Է Մինի (1368 – 1644) դարարջանում:  Այն ձգվում Է մոտավորապես 8 850 կիլոմետր Լյաոնինի հյուսիս - արեւելյան նահանգից մինչեւ Գանսուի հյուսիս - արեւմտյան նահանգ։

--00—ՄՀ