Բագրատաշեն անցակետում կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են․ ավարտը նախատեսված է գարնանը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 10,  24 News

Բագրատաշեն

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս:

Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից:

Թե՛ բեռնափոխադրումների, թե՛ տնտեսական հարցերի, թե՛ զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու:

-00—ՄՀ