«Ստալինյան ջրանցքում» հայտնաբերվել է Hyundai Sonata ավտոմեքենա. պարզվում է՝ ջրանցքում քաղաքացի կա՞

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

քաղ

Հունվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմանում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի «Ստալինյան ջրանցքում» Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենա կա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Այս պահին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:

Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձարարականով Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ:

նկար

--00--ԼՄ