Բրազիլիայում հսակայական ժայռը պոկվել, ընկել է տուրիստական նավակների վրա. կա 7 զոհ, 20 անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Առնվազն 7 մարդ է մահացել Բրազիլիայի արևելքում գտնվող Ֆուրնաս լճում ժայռի կտորի փլուզման հետևանքով, 20-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպի հետեւանքով տուժել է առնվազն 32 մարդ։ Ընդհանուր առմամբ փլուզման տարածքում եղել է մոտ 70 զբոսաշրջիկ։ Այժմ ողբերգության վայրում ջրասուզակների և փրկարարների մասնակցությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Ժայռի փլուզման վարկածներից մեկը վերջին մի քանի օրերի ընթացքում այդ տարածքում տեղացած առատ անձրևներն են:

Տեսանյութը՝ այստեղ:

--00—ԼՄ