Ոչ մի գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News    

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումն իմ կողմից սխալ համարելը պայմանավորված է Ղազախտանի իշխանության կողմից Հայաստանի և Արցախի դեմ տարիներ շարունակ իրակացվող քաղաքականությամբ:

Հատկապես Արցախի դեմ Ադրբեջանական վերջին արյունալի ագրեսիայի ընթացքում Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը ոչ մի պարագայում չէր տեղավորվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում գործընկերային տրամաբանության մեջ:

Նույնիսկ այս երկրի վարքագիծը կարելի էր բնորոշել ոչ բարեկամական ու խիստ մտահոգիչ, ինչը զգալի վնաս է հացրել ՀԱՊԿ- և ԵԱՏՄ-ի միջազգային վարկանիշին ու հեղինակությանը:

Սա Հայի և Հայկական պետականության արժանապատվության հարց էր, պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը ու ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով:

Հ.Գ. ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում:

Հ.Հ.Գ. Մեր տղերքին մաղթում եմ անփորձանք, Հային բնորոշ պատվով ու արժանապատվությամբ ծառայություն և շուտափույթ վերադարձ»:

--00--ԱՀ