44-օրյա պատերազմին որդի կորցրած Դավիթ Ամալյանը՝ Սուրբ Խաչի քավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

նկար

Հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, ինչպես արդեն հայտնել ենք, Գարեգին Երկրորդը Սուրբ Պատարագ մատուցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: 

Պատարագի սրբազան արարողության ավարտին կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվոր, հերոս Վարդան Ամալյանի հայրն է:

Իսկ ո՞րն է «խաչի քավորի» անելիքը: Նա իր վարքով ու բարքով պետք է օրինակ լինի եկեղեցու բոլոր հավատացյալների համար: Ամբողջ տարվա ընթացքում «խաչի քավորը» նյութապես, բարոյապես, իր օրինակով նեցուկ է լինում եկեղեցուն, այլ կերպ ասած՝ քավորություն անում:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Սուրբ Խաչի քավոր է էղել ՊՆ նախկին ղեկավարներ Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանը: