Ղազախստանում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել մարդաշատ վայրեր և մնալ հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Հասարակական

Ղազախստանում կապված իրավիճակի հետ, հայտարարված է արտակարգ դրություն և պարետային ժամ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

«Ղազախստանում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները, խուսափել այցելել մարդաշատ վայրեր և մնալ հյուրանոցներում»,-ասված է հայտարարության մեջ։

--00--ԿԿ