Ղազախստանում գտնվող հայ զինվորականները կպաշտպանեն ռազմավարական օբյեկտները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

նկար

Հայաստանը ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է ուղարկել 70 զինծառայողի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով, գրում է @infoteka24ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ հայ զինվորականները չեն մասնակցի բողոքի ցույցերը ցրելուն, ինչպես նաև ահաբեկիչների դեմ կռվելու գործողություններին։ Հայաստանից զորախմբի խնդիրն է ապահովել ռազմավարական օբյեկտների պահպանությունը։

--00—ԼՄ