Մեզ համար չուկչիներն ու աֆրիկյան ցեղերն էլ են վտանգավոր, եթե ՀՀ ն պետություն չդառնա. Հակոբ Մովսես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Մեզ համար չուկչիներն ու աֆրիկյան ցեղերն էլ են վտանգավոր, եթե ՀՀ-ն պետություն չդառնա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Ըստ Հակոբ Մովսեսի՝ մենք պարտավոր ենք խոսել թուրքերի հետ, այլ ելք չունենք, իսկ եթե ՀՀ֊ն պետություն չդառնա, ոչ միայն թուրքերը, վտանգավոր են և՛ չուկչիները, և՛ աֆրիկյան ցեղերը ու այսպես շարունակ։ 

Մովսեսի կարծիքով Հայաստանի վիլայեթացումը պետք է կանխվի ոչ թե վարագույր կախելով, այլ՝ օրենքներով և դիվանագիտությամբ։

--00—ԼՄ