Տոկաևը հայտարարել է, որ այսուհետ կզբաղեցնի Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

52

Ղազախստանի նախագահը հայտնել է, որ մոտ ապագայում կքննարկի խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու և համապետական   ընտրությունների անցկացման հնարավորությունը։

Իսկ մինչ այդ Տոկաևը հայտնել է, որ այսօրվանից Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարն է։ Մինչ այժմ Նազարբաևը ԱԽ-ի ցմահ նախագահն էր։ Տոկաևը նաև հայտարարել է, որ այսօրվանից ԱԽ նախագահը մտադիր է կոշտ գործել, և ինչ էլ որ լինի մայրաքաղաքում է մնալու:

Նախագահ Տոկաևը նաև առաջիկայում հանրապետական ​​հեռուստաալիքներով հանդես կգա ուղերձով՝ Ղազախստանի քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:

Հունվարի 1-ից հանրապետությունում հեղուկ գազի գնումներն բորսայում սկսեցին իրականացվել շուկայական գներով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Իշխանությունը բացատրեց, որ մինչ այժմ վառելիքի այս տեսակը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, իսկ արտադրողները վնասով են աշխատում: Սակայն վառելիքի գնի բարձրացումը հասարակական դժգոհություն առաջացրեց, հիմնականում Ակտաուում և Ժանաոզենում ցուցարարները սկսեցին պահանջել գների իջեցում։

Թեպետ ավելի ուշ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել հայրենակիցներին չտրվել ապակառուցողական անձանց կոչերին, որոնք «հետաքրքրված են՝ ղազախական հանրության կայունությունն ու միասնությունը խաթարելու:

Նախքան հրաժարականը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդակցություն էր անցկացրել՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, որի ընթացքում նա հայտարարել է, որ «իշխանությունն է մեղավոր, որ թույլ է տվել բողոքի իրավիճակ՝ կապված հեղուկ գազի թանկացման հետ», և այդ հարցում մասնավորապես նշել է էներգետիկայի նախարարության դերը։

--00—ԼՄ