Հունվարի 1-ից Հայաստանում օգտագործված մեքենաները կարող են փոխվել նորերով. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

վահան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան կառավարության նիստի ժամանակ հիշեցրել է «կարևոր նախաձեռնության» մասին, որը հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ:

«Դա ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքն է, որը հունվարի 1-ից սկսում է աշխատել: Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ:

Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ավտոդիլները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել իրենց, թարմացնել իրենց մեքենաները»,-ասել է Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրել է, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին:

«Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար»,-ասել է Փաշինյանը:
 

--00—ԼՄ