Ե՞րբ ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայր այցելելիս պատվաստման կամ թեստի հավաստագիր պահանջելու հրամանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

56

Հանրային սննդի վայրեր այցելելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագրերի պահանջի մասին հրամանը կստորագրվի ուրբաթ կամ երկուշաբթի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ հրամանը ստորագրելու հետ կապված «որոշակի իրավական գործընթաց կա»:

Հրապարակումից հետո 3-շաբաթյա ժամկետ կտրվի, որ քաղաքացիները եւ տնտեսվարողները տեղեկացվեն նոր հրամանի մասին, որից հետո հանրային սննդի վայրեր, ինչպես եւ մի շարք այլ հանրային վայրեր քաղքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված լինելու կամ 24 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի կամ ռապիդ-թեստի բացասական արդյուքի պարագայում։

Նախարարը հիշեցրել է, որ բոլոր միջամտությունները, որոնք չեն իրականացվում պետության հաշվին, և ամրագրված չեն պետության կողմից տրամադրվող անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող ծառայությունների մեջ, քաղաքացին իրականացնում է իր հաշվին: Այսինքն՝ չնայած սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի դրույթները ճանաչեց սահմանադրական՝ բացի «իր հաշվին» արտահայտությունից, քաղաքացին պետք է կորոնավիրուսի թեստը հանձնի իր կամ բարեկամների հաշվին: 

--00—ԼՄ