Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

ընտրություններ

ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները: Այս մասին տեղեկանում է կառավարության կայքից։

«Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով»,– նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:

--00--ԱՀ