ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

արտակ զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է.

«Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ՌԴ,ԱՄՆ,ՉԺՀ,ՖՀ,ՄԹ), անսպասելի համատեղ հայտարարություն արեցին՝ ատոմային զենքի չտարածման մասին, ինչպես նաև վերահաստատեցին միջուկային պատերազմի անհնարինությունը։ Դա հեղինակավոր և ազդեցիկ հիշեցում էր այն տաքգլուխներին, ովքեր վերջին շրջանում հաշվարկում էին լոկալ միջուկային հարվածների հավանականությունն ու հնարավորությունները։

«Ժամանակավորապես բարիշած» ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամների հաջորդ քայլը կարող է լինել նոր բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծումը։

«Համաշխարհային կառավարման» նախաձեռնությունը՝ որը հանդիսանում են ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները կարող են առաջիկայում նպաստել նաև Ուկրաինայի շուրջ լարվածության դեէսկալացիային։

Հաջորդ հետաքրքիր նորությունն այն է, որ ի հեճուկս եվրոպական լիբերալիստական հոսանքների՝ Գերմանիայի նոր կանցլեր Շոլցը, կարծես թե ձգտում է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Որոշ փորձագետներ պնդում են, որ Գերմանիայի այդ քայլից հետո, եվրոպական մի շարք լիդերներ ևս, կձգտեն կոնստրուկտիվ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ»։

---00--ԱՀ