Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ,տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ի թիվս Հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։

Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ։ Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով։

--00--ԱՀ