Քաղաքացին լուսաբացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

կամուրջ

Այսօր ժամը 05։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր մեկնած փրկարարները, հոգեբանի հետ համատեղ ուժերով կանխել են Գ․ Վ․-ի (մոտ 40 տարեկան) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

--00—ՄՀ