ՀՀ գլխավոր դատախազի՝ միջազգային գործընկերների հետ 2021 թ. հանդիպումների օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

2021-ը արտաքին հարաբերությունների գերհագեցած տարի էր ՀՀ դատախազության և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար։ Այս մասին նշվում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած ամփոփում-տեսանյութում:

Իրանի Իսլամական Հանրապետության և Ռոսաստանի Դաշնության գլխավոր դատախազների այցեր Հայաստան։ Երկու բարեկամ երկրների հետ հարաբերություններում առաջին պլանում տարածաշրջանային անվտանգության իրավական ասպեկտներն են, Արցախի, ՀՀ սահմանամերձ շրջանների հայ բնակչության առաջնային կենսական իրավունքների պաշտպանությունը․

Հինգ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ․

Երկու եռակողմ հանդիպում ՀՀ, ԱՀ և ՌԴ գլխավոր դատախազների մասնակցությամբ՝ անցքային պայմանավովածությունը՝ շփման գծում միջադեպերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության փոխանակումը, հիմնական խնդիրներից՝ հայ ռազմագերիների և անօրինական պահվող այլ անձանց հայրենադարձման հնարավորություններ․

Մասնակցություն բազմաթիվ միջազգային համաժողովների, իրավական ոլորտում համագործակցության նոր եզրերի փնտրտուք, գործընկեր երկրների գլխավոր դատախազների, պատվիրակությունների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ, փոխադարձ այցերի հրավերներ, պայմանավորվածությունների ձեռքբերում, հայկական տնտեսա-իրավական, ազգային-պետական շահերի սպասարկում՝ հետպատերազմյան և այլ օրակարգերի համատեքստում։

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ