Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

վթար

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը Ժամը 01։20-ի սահմաններում Արզնիի խճուղում բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Համբարձում Ն-ի վարած Opel մակնիշի և Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Մ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևորներ՝ Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Մ-ն, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 25-ամյա Կարեն Գ-ն և Մրգաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Արսեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ