Երևան քաղաքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: 

Հանրապետության տարածքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00--ԱԹ