ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարտական դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հասարակական

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր այցելել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին։

«Զրուցել եմ հրամանատարական կազմի ու զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի անվտանգության ու ապահովության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետը: