Որտե՞ղ և ո՞ւմ հետ է նշելու Նոր տարին Հովիկ Աղազարյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

Ակնկալում եմ, որ 2022 թվականին խաղաղության դարաշրջանի հետ կապված գործընթացներն ավելի ամրապնդվեն և տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատվի, որովհետև այդ ժամանակ կարող ենք մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, առավելագույնս դրսևորվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ամանորյա մաղթանք հղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Երբ ասում ենք, որ պետք է խաղաղության դարաշրջան հաստատել, դա չի նշանակում, որ մենք պետք է բարձիթողի անենք մեր պաշտպանական համակարգը և անվտանգային խնդիրները զուգահեռաբար պետք է ուժեղացնենք, դա խաղաղություն հաստատելու գործոններից մեկն է»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։