Գյումրիում այրվում են ավտոտնակների տանիքներ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

ԱԻՆ

Դեկտեմբերի 29-ին` ժամը 21։34-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Ա փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում են ավտոտնակների տանիքներ:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։32-ին։

--00--ԱՀ