Երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու դեպքեր են լինում․ ԱԻՊԾ-ն հորդորում է հեռու պահել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

աիպծ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է․

«Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու, ինչպես նաև վերլուծելով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված հրդեհները՝ ԱԻ պետական ծառայությունը ԱՀ քաղաքացիներին հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի և պետարդների օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու և հրդեհների առաջացման պատճառով»:

  --00—ՄՀ