Հետպատերազմական ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը երեխաներին տոն պարգևելն է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ամանորին առաջին հերթին երեխաներն են սպասում։ Իսկ հետպատերազմյան այս ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը նրանց տոն պարգևելն է ու նաև հանուն նրանց ապրել շարունակելը:

Այս իմաստով կարևորում եմ այդ նպատակին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների ու խմբերի կողմից, որոնց շարքերում է նաև «Հայեր, միացեք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի աջակցությամբ Արցախի մի շարք համայնքներում մանուկների համար ամանորյա հանդեսների կազմակերպումը»:

--00--ԱԹ