Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 28-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր) դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ քննվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին միջնորդությունը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակի վաղը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 11։00-ին։

--00--ԿԿ