N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ՊՆ

Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով N զորամասում դեկտեմբերի 27-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր։--00—ՄՀ