Ադրբեջանում կարևոր են դիտարկում լեռնային տեղանքում հատուկ գործողություններ անելու ունակ միավորները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատելով արդեն պաշտոնապես «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսով (չէ մի չէ՝ սուլթան Մեհմեդ Ֆաթիհ) հանդես եկող Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներ սպրդող տեղեկատվությունից ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կորպուսների կազմում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծման վրա։ 

Մասնավորապես, այդ քարոզչամիջոցներից մեկին թուրք փորձագետի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող Հադրութում մի քանի օր առաջ բացված զորամասը ևս այդ բնույթի միավորների սպասարկման և պատրաստման համար է։ 

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններից Ադրբեջանի ներսում չափազանց կարևոր է դիտարկվում հենց լեռնային տեղանքում հատուկ գործողություններ իրականացնելու ունակ միավորների ստեղծումը, իսկ այդ գործընթացին մասնակցում են Թուրքիան և Պակիստանը, որոնցից առաջինը  լեռնային պայմաններում քուրդ պարտիզանների, իսկ երկրորդը բարձրլեռնային գոտում Հնդկաստանի հետ մարտերի լուրջ փորձառություն ունի»։ 

 --00—ՄՀ