Ճանապարհի մերկասառույցի պատճառով Գեղարքունիքի մարզում բախվել են Hyundai-ը և ВАЗ 217130–ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

վթար

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում Ձորագյուղ գյուղի 14-րդ փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Վաղարշակ Ա.-ի վարած Hyundai մակնիշի և 34-ամյա Նարեկ Ս.-ի վարած ВАЗ 217130 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ