Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1146 խախտում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 20-ից 27-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 103 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 28-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 97-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ 

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 31 անձի՝ հայտնաբերելով 7 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00--ԱԹ