Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ 217030-ն ու ՎԱԶ 21015-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ՃՏՊ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Կարեն Խ-ի վարած ՎԱԶ 217030 մակնիշի և 38-ամյա Արտակ Ա-ի վարած ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենաները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԱԹ