Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութերից ամենամեծ սպառումն ունի «Սինոֆարմ»-ը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

պատվաստում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ամենից շատ սպառվում է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ավելի շատ ո՞ր պատվաստանյութով են պատվաստվում:

Պետությունը պատվաստանյութերը բերում է փոքր-փոքր չափաբաժիններով՝ պիտանելիության ժամկետի հետ կապված: Սահակյանը նշել է, որ նախարարությունը մշտապես մոնիթորինգ է անում՝ հասկանալու, թե որն է ավելի շուտ սպառվում. այս պահի դրությամբ՝ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութն է:

«Sinopharm-ը Հայաստանում 3-ից 4 անգամ ավելի մեծ սպառում ունի, քան մյուս պատվաստանյութերը»,- ասել է Սահակյանը:

--00--ԱՀ