Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում մշտադիտարկվել է 50 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

դիտարկում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 24-ին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնավորապես Խանջյան փողոցով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 50 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

--00—ՄՀ