Վերացվել է Վայոց ձորի մարզում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է երկու ընկերությունների՝ «Կամարի» ՍՊԸ-ի և «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի, գործունեության կասեցումը:

Որոշման համար հիմք են հանդիսացել ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների լրացուցիչ վերահսկողական գործողությունները, որոնց ընթացքում պարզվել է, որ կաթնամթերք արտադրող այդ կազմակերպություններում վերացվել են նախորդ ստուգման ընթացքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները:

նկար

--00—ԼՄ