Սիսիանի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 20-ին քրեական հետախույզները կասկածվողի տնամերձ հողամասում, տանը և կից շինություններում զննություն իրականացրին։ Տնից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ, իսկ նկուղից՝ նմանատիպ բուսական զանգվածով երկու պարկ, որոնց ընդհանուր քաշը 2.500 գրամից ավելի էր։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել էր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:

Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ