Այո՛, ԱԺ նախագահն էշով պետք է ման գա, եթե ուսուցիչն իր 10 տարվա աշխատավարձով «Օպել» հազիվ գնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Այո՛, ԱԺ նախագահն էշով պետք է ման գա, եթե ուսուցիչն իր 10 տարվա աշխատավարձով «Օպել» հազիվ գնի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, հավելելով, որ հենց սա է բոլոր առողջ հասարակությունների ապրելու և զարգացման բանաձևը:

«Մենք ասում էինք, որ այս ընտրություններին չպետք է մասնակցել, որովհետև այս ողբերգությունից հետո ժողովուրդը չէր կարող սթափ ընտրություն կատարել, բայց նաև չէինք կարող չմասնակցել, որովհետև եթե չմասնակցեինք, մեր փոխարեն ԱԺ-ում նստած կլինեին Արամ Սարգսյանն ու Արման Բաբաջանյանը»,- ասել է պատգամավորը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում, ընդդիմության անելիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում