Արայիկ Հարությունյանը մի շարք հիմնախնդիրներ է քննարկել Հադրութի շրջվարչակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ю

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների: 

Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր: 

Նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր: 

«Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Ա. Հարությունյանը:

--00--ԱՀ