Ժամը 19:00-ին հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Այսօր՝ երեկոյան ժամը 19:00-ին, հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, որ այս տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, չեն գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:

Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում:

--00—ԼՄ