ՔՏՀԱ-ն մշտադիտարկել է Կենտրոնի և Նորք-Մարաշի 40 տրանսպորտային միջոց, 2 խախտում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Նշված խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։

--00—ԼՄ