Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը հնարավոր է բարձրանա 4,7 դրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը իրականացվում է ամեն տարի. «Այս տարի սեպտեմբերին սկսվել է սակագների վերանայման գործընթացը: Այս տարի բոլոր գործոնների ազդեցությունների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանենք նույն կամարդակում, ապա հակամարգում կունենայինք շուրջ 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Հետեւաբար պետք է ստիպված սակագների բարձրացման գնանք: Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում: Բոլոր սպառողների համար այսօր գործող սակագինը շուրջ 41 դրամ է, եւ սա 4,7 դրամով պետք է ավելանա»,-ասաց նա:

Ուլիխանյանն ասաց, որ այս հարցը քննարկվելու է ՀԾԿ հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում, եթե որոշվի, որ սակագինը բարձրացվում է, մեկ ամիս հետո մտնում է ուժի մեջ, այսինքն փետրվարի 1-ից:

--00--ԿԿ