Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները եւ հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց»: